չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Ռուսաստանը Թուրքիային 9 միլիարդ դոլար է տվել իր առաջին ԱԷԿ-ը կառուցելու համար

Ռուսաստանը Թուրքիային 9 միլիարդ դոլար է տվել իր առաջին ԱԷԿ-ը կառուցելու համար

Ռուսաստանը 9 միլիարդ դոլար է տրամադրել Թուրքիայի առաջին՝ «Աքքույու» ատոմակայանի կառուցման ֆինանսավորման համար, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը՝ հավելելով, որ Անկարան ակնկալում է, որ կայանը շահագործման կհանձնվի 2026 թվականին, հաղորդում է Reuters-ը։

«Ռոսատոմը» Թուրքիայի առաջին ատոմակայանը կառուցում է Միջերկրական Մերսին նահանգի Աքքույու շրջանում՝ 2010 թվականին ստորագրված 20 միլիարդ դոլարի համաձայնագրի համաձայն: Էլեկտրակայանի գործարկումը սպասվում էր այս տարի, սակայն հետաձգվել է։

«Այդ ֆինանսավորումը, ամենայն հավանականությամբ, կօգտագործվի 2026-2027 թվականներին։ Այդ գումարից առնվազն 4-5 միլիարդ դոլարը 2026 թվականին կուղղվի արտաքին ֆինանսավորմանը»,- ասել է Բայրաքթարը։

«Աքքույու» ատոմակայանի նախագիծը ներառում է չորս էներգաբլոկ՝ ռուսական նախագծման VVER III+ սերնդի ռեակտորներով։ Յուրաքանչյուր բլոկ կունենա 1200 ՄՎտ հզորություն։

Բայրաքթարը հավելել է, որ Թուրքիան բանակցություններ է վարում Հարավային Կորեայի, Չինաստանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ Սինոպ նահանգում և Թրակիայի շրջանում միջուկային նախագծերի շուրջ, Անկարան ցանկանում է ստանալ «ամենամրցունակ առաջարկը»։

  • Կիսվել: