չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Ռուսաստանը Թայվանի շուրջ լարվածության սրման դեպքում կաջակցի Չինաստանին. Լավրով

Ռուսաստանը Թայվանի շուրջ լարվածության սրման դեպքում կաջակցի Չինաստանին. Լավրով

Ռուսաստանը Թայվանի շուրջ լարվածության սրման դեպքում կաջակցի Չինաստանին: Այս մասին հայտարարել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Նա, մասնավորապես, նշել է. «Թայվանի նեղուցում լարվածության հնարավոր սրման վերաբերյալ նման իրավիճակներում գործողությունների ընթացակարգն ուրվագծված է Չինաստանի հետ 2001 թվականի հուլիսի 16-ի բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագրում, որը հիմնարար նշանակություն ունի երկկողմ հարաբերությունների համար։

Այս փաստաթղթում ամրագրված հիմնարար սկզբունքներից մեկը փոխադարձ աջակցությունն է ազգային միասնության և տարածքային ամբողջականության պաշտպանության գործում»:

 

 

  • Կիսվել: