ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռուսաստանը «Սարմատ» հրթիռի նոր փորձարկում կանցկացնի

Ռուսաստանը «Սարմատ» հրթիռի նոր փորձարկում կանցկացնի

«Ռոսկոսմոս» ձեռնարկությունն արդեն պատրասվում է սկսել «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների սերիական արտադրությունը։

 «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը նախապատրաստում են նոր փորձարկումների համար։ Այս մասին հայտնել է «Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը։
 
Ավելի վաղ Ռոգոզինը պատմել էր, որ «Ռոսկոսմոս» ձեռնարկությունն արդեն պատրասվում է սկսել «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների սերիական արտադրությունը։
 
«Պլեսեցկ» տիեզերակայանում ապրիլի 20-ին հաջողությամբ արձակվեց «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։
 
Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ «Սարմատ» առաջին ծանր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները մարտական հերթապահության դուրս կգան տարեվերջին։

  • Կիսվել: