չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Ավստրալիայի դեմ

Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Ավստրալիայի դեմ

Ռուսաստանի ԱԳՆ-ն փոխադարձության հիման վրա արգելել է Ավստրալիայի 39 քաղաքացիների մուտքը Ռուսաստան, ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

«Ի պատասխան Մագնիտսկու ակտի ավստրալական անալոգի համաձայն պատժամիջոցներ կիրառելու պաշտոնական Կանբերայի ավելի վաղ որոշման, Ռուսաստանի Դաշնությունը փոխադարձության հիման վրա լրացուցիչ 39 հոգու ավելացնում է ազգային «ստոպ ցուցակում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Նախարարությունում նաև նշել են, որ այն պայմաններում, երբ Ավստրալիայի իշխանությունները շարունակում են սրել ռուսատյաց տրամադրությունները և պատժամիջոցների ընդլայնման կուրս անցկացնել, Մոսկվան իրեն վերապահում է «հետագա հակաքայլերի իրավունք»:

  • Կիսվել: