ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա՞, ինչպե՞ս կարելի է հավատալ այս անհեթեթությանը. Պուտին

Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա՞, ինչպե՞ս կարելի է հավատալ այս անհեթեթությանը. Պուտին

Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա՞, ինչպե՞ս կարելի է հավատալ այս անհեթեթությանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ես նայում եմ ու չեմ հասկանում, թե ինչ են ասում արևմտյան էլիտաները։ Մի՞թե նրանք հավատում են, որ Ռուսաստանը կհարձակվի ՆԱՏՕ-ի վրա։ Մենք ինքներս երբեք ռազմական դիմակայություն չենք նախաձեռնել»,- ընդգծել է ՌԴ նախագահը։

Նրա խոսքով՝ հակամարտություններ եղել են և միշտ կլինեն, գլխավոր հարցն այն է, թե ինչպես լուծել դրանք:

«Դասական դիվանագիտությանը փոխարինելու եկավ արևմտյան «մենախոսության դիվանագիտությունը»։ Կարգավորման փոխարեն միայն հակամարտությունների սրացումներ են: Ռուսաստանը բազմաթիվ ցնցումներ է ապրել, բայց ավելի լավ է պատրաստ համաշխարհային բարդ իրավիճակին:

Նախագահ Թրամփն ասում է՝ եթե ինքը լիներ իշխանության, ռուս-ուկրաինական կոնֆլիկտից հնարավոր կլիներ խուսափել։ Ես համաձայն եմ»,-հայտարարել է Պուտինը:

Նա հավելել է, որ Ռուսաստանն աշխարհին անհրաժեշտ է որպես կարևորագույն մաս, այլապես հավասարակշռությունը չի կառուցվի։ Ըստ Պուտինի՝ Ռուսաստանը ցույց է տվել կայուն լինելու ամենաբարձր աստիճանը՝ դիմակայելով պատժամիջոցներին:

«Շուտով ամեն ինչ կարգելվի, բայց արգելքներն այդեպես էլ չեն գործում: Աշխարհում չկա և չի լինի մի ուժ, որը բոլորին կթելադրի՝ ինչ անել կամ ինչպես շնչել։ Փորձեր եղել են, բայց անհաջող։ Ժամանակակից աշխարհը փոխհամաձայնության կարիք ունի, ոչ թե ինչ-որ մեկի կամքի պարտադրման»,-նշել է ՌԴ նախագահը:

Ամփոփելով խոսքը՝ Պուտինն ասել է. «Ռուսաստանը եղել է, կա և միշտ կլինի»:

  • Կիսվել: