երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ռուսաստանը պատերազմը չի դադարեցնի, ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի. Ելիսեյան պալատի աղբյուր

Ռուսաստանը պատերազմը չի դադարեցնի, ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի. Ելիսեյան պալատի աղբյուր

Մոսկվան չի դադարեցնի պատերազմը, Եվրամիությունը նոր պատժամիջոց կսահմանի Ռուսաստանի համար, հայտնում է BFM TV-ն` հղում անելով Ելիսեյան պալատի իր աղբյուրին։

Ելիսեյան պալատի աղբյուրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցներից հետո, մասնավորապես, ասել է. ՛՛ԵՄ երկրները պատրաստվում են նոր հակառուսական պատժամիջոցներ սահմանել, որոնց մասին կհայտարարվի առաջիկա ժամերին՛՛:

Ըստ աղբյուրի՝ ՛՛Մոսկվան չցուցաբերեց պատերազմը դադարեցնելու ցանկություն, և առաջիկա ժամերին մենք նոր պատժամիջոցներ կձեռնարկվեն՛՛:

Հիշեցնենք, որ ՌԴ, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները՝ Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնը և Օլաֆ Շոլցը, այսօր հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Ուկրաինայի վերաբերյալ ռուսական պահանջների իրականացման համար մշակվող համաձայնագրերի հետ կապված հարցեր։

 

 

  • Կիսվել: