Ռուսաստանը նպատակ չունի աշխարհաքաղաքական պատերազմ մղել Արևմուտքի դեմ․ Դմիտրի Բիրիչևսկի
Ռուսաստանը նպատակ չունի արևմտյան երկրների դեմ աշխարհաքաղաքական պատերազմ մղել , սակայն Մոսկվան անհրաժեշտ է համարում հարգել իր շահերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Բիրիչևսկին «Վալդայ» ակումբում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին նվիրված քննարկման շրջանակում։
«Մենք արևմտյան գործարարներին վերաբերվում ենք առանց որևէ խտրականության, մենք նաև աշխատում ենք նրանց հետ, պահպանում ենք երկխոսություն, օգնում ենք նրանց ներգրավվել այն հարաբերություններում, որոնք առկա են երկրի ներսում։ Մեզ համար կարևոր է ցանկացած ներդրող»,- նշել է նա։
Ինչպես ընդգծել է Բիրիչևսկին, Ռուսաստանին հաջողվել է ամուր քաղաքական, տնտեսական և մշակութային կապեր կառուցել համաշխարհային Հարավի երկրների հետ՝ չենթարկվելով շուկայական պայմաններին։
«Եվ դրա հիման վրա, ըստ էության, կկառուցվի մի նոր աշխարհ, և ինչ-որ փուլում, կարծում եմ, Արևմուտքը նույնպես կգա այն եզրակացության, որ մենք բոլորս պետք է փոխգործակցենք հավասար հիմունքներով, ոչ թե միմյանց պարտադրենք որևէ որոշում, արժեքներ, այլ համագործակցել այնտեղ, որտեղ դա պրագմատիկորեն ձեռնտու է»,- ամփոփել է ՌԴ ԱԳՆ տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրենը։