Ռուսաստանը մտադրություն չունի հարձակվել Եվրոպայի կամ ՆԱՏՕ-ի վրա. Լավրով
Ռուսաստանը մտադրություն չունի հարձակվել Եվրոպայի կամ ՆԱՏՕ-ի վրա։ Նման ծրագրեր երբեք չեն եղել և չկան։ Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի համաքաղաքական բանավեճի ժամանակ ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին տեղեկացնում է Комсомольская правда-ն։
Նա նշել է, որ Մոսկվան բազմիցս փորձել է կապ հաստատել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։ Ռուսաստանը, մասնավորապես, առաջարկել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները հարգեն իրենց պարտավորությունները և համաձայնության գան անվտանգության երաշխիքների շուրջ։ Սակայն որևէ արձագանք չի եղել։
«Առ այսօր մեր առաջարկներն անտեսվել են և շարունակում են անտեսվել։ Ավելին, ավելի ու ավելի հաճախ են հնչում ուժ կիրառելու սպառնալիքներ Ռուսաստանի դեմ, որին մեղադրում են ՆԱՏՕ-ի և ԵՄ երկրների վրա հարձակում գործելու մտադրությունների մեջ»,-ասել է Լավրովը։
Տեսանյութը՝ այստեղ:


