շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ռուսաստանը մինչև օգոստոսի վերջ արգելել է հացահատիկի և շաքարավազի արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանը մինչև օգոստոսի վերջ արգելել է հացահատիկի և շաքարավազի արտահանումը ԵԱՏՄ երկրներ

ՌԴ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ մաքսային-սակագնային և ոչ սակագնային կարգավորման ենթահանձնաժողովը որոշում է ընդունել մինչև օգոստոսի 31-ը ԵԱՏՄ երկրներ հացահատիկի և շաքարավազի արտահանման ժամանկավոր արգելք սահմանելու վերաբերյալ։ Այս մասին փոխանցում է «Վեդոմոստին»։

 

Ենթահանձնաժողովը համապատասպան առաջարկը ստացել էր Գյուղատնտեսության նախարարությունից։ Որոշումը համաձայնեցվել է փոխվարչաետ Անդրեյ Բելոուսովի հետ և նպատակ ունի ապահովել երկրի սննդի անվտանգությունն ու պաշտպանել ներքին շուկան ստեղծված պայմաններում։

Բացառություն է նախատեսված ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից տրված արտահանման լիցենզիաներով մատակարարումների համար։

ՌԴ գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ երկրում հացահատիկով ապահովվածությունը ներկայում գերազանցում է 150 տոկոսը։

  • Կիսվել: