չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ռուսաստանը կրկին տասնյակ անօդաչու սարքերով հարվածել է Ուկրաինային

Ռուսաստանը կրկին տասնյակ անօդաչու սարքերով հարվածել է Ուկրաինային

Այս գիշեր ռուսական զորքերը տասնյակ անօդաչու թռչող սարքերով կրկին հարձակվել են Ուկրաինայի վրա՝ արձակելով 24 «Շահեդ» գրոհային անօդաչուներ, հայտնում է DW-ն: Դնեպրոպետրովսկի, Խերսոնի, Կիրովոգրադի և Խարկովի մարզերում 11 անօդաչու թռչող սարք են խոցել, դրանց մի մասը չի հասել թիրախներին, հայտնում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։

Չխոցված անօդաչուներից մեկը վնասել է «Ուկրէներգո» էլեկտրական ենթակայանը, ինչի հետևանքով Կրիվոյ Ռոգում մոտ 40 հազար բաժանորդ մնացել է առանց էլեկտրականության։

Euronews գործակալությունն էլ, վկայակոչելով Ուկրաինայի հետախուզական ծառայությանը, հաղորդել է, որ ծովային դրոններով ուկրաինական զինուժը հարձակվել է Ղրիմում ռուսական «Իվանովեց» հրթիռային մոտորանավակի վրա:

Կիևը հայտնել է, որ նավը, որում աշխատում էր ավելի քան 40 մարդ, խորտակվել է։ Մոսկվան դեռ չի հաստատել տեղեկությունը և այն՝ արդյոք կան զոհեր կամ վիրավորներ:

Ուկրաինայի զինված ուժերի ռազմածովային ուժերի խոսնակ Դմիտրո Պլետենչուկը հայտարարել է, որ հատուկ գործողության արդյունքում ոչնչացված «Իվանովեցն» այն միավորներից է, որոնցից «կազմված է ՌԴ Սևծովյան նավատորմի մարտական կորիզը»։

  • Կիսվել: