երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ռուսաստանը կարգելի բենզինի արտահանումը կես տարով

Ռուսաստանը կարգելի բենզինի արտահանումը կես տարով

Մարտի 1-ից Ռուսաստանը ժամանակավորապես կարգելի բենզինի արտահանումը, ՏԱՍՍ-ին և «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի ներկայացուցիչը։ ՌԲԿ-ն այսօր գրել է, որ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հաստատել է արտահանման արգելքը՝ պահանջարկի սեզոնային աճի ֆոնին։

Բենզինի արտահանման ժամանակավոր արգելքը կտևի վեց ամիս։

Սահմանափակումը չի ազդի Եվրասիական տնտեսական միության երկրների, Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մոնղոլիայի և Ուզբեկստանի վրա։

  • Կիսվել: