կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուսաստանը հայտնել է Բելգորոդի, Ուկրաինան՝ Խերսոնի գնդակոծության մասին

Ռուսաստանը հայտնել է Բելգորոդի, Ուկրաինան՝ Խերսոնի գնդակոծության մասին

Ռուսաստանի Բելգորոդի մարզի ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը վերջին 1 օրվա ընթացքում հրետանիով և ականանետներով գնդակոծել են Բելգորոդի մարզը՝ արձակելով մոտ 30 արկ։ Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր Telegram ալիքում գրել է, որ տուժածներ չկան։

«Բելգորոդի շրջանում 22 ականանետային արկ է արձակվել Ժուրավլյովկա գյուղի ուղղությամբ: Տուժածներ և ավերածություններ չկան․․․․ Շեբեկինսկի քաղաքային շրջանում 3 ականանետային արկ է արձակվել Պանկով ագարակի ուղղությամբ, Նովայա Տավոլժանկա գյուղի վրա՝ 2 հրետանային արկ», - գրել է նա։

Բացի այդ, հարվածների հետևանքով վնասվել է տուն Գոլովինո գյուղական բնակավայրում և շինություն՝ Ստարի Խուտոր գյուղում։

Միևնույն ժամանակ Խերսոնի մարզի՝ Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող հատվածի իշխանությունները հայտնել են, որ Լվովո գյուղի գնդակոծության հետևանքով զոհվել է 59-ամյա խաղաղ բնակիչ։

  • Կիսվել: