երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ռուսաստանը հանել է Ղրղզստանի 47 հազար քաղաքացու մուտքի արգելքը

Ռուսաստանը հանել է Ղրղզստանի 47 հազար քաղաքացու մուտքի արգելքը

Ռուսաստանի Դաշնությունը հանել է Ղրղզստանի 47 հազար քաղաքացու մուտքի սահմանափակումը։ Այս մասին ասված է Ղրղզստանի ԱԳՆ՝ շաբաթ օրը հրապարակված հաղորդագրության մեջ։

«Ռուսաստանում փոքր վարչական իրավախախտումներ կատարած Ղրղզստանի մոտ 47000 քաղաքացու համար Ռուսաստան մուտքի սահմանափակումները հանվել են»,- ասվում է հաղորդագրությունում։ Նրանց բոլորին նախկինում արգելվել է մուտք գործել ՌԴ՝ Ռուսաստանի տարածքում կատարված տարբեր իրավախախտումների համար։

 

Դա հնարավոր է դարձել «ռուսական կողմի հետ տարված աշխատանքի արդյունքում»:

Ղրղզստանի մոտ 35 հազար քաղաքացի դեռևս մնում է ռուսական սև ցուցակում:

  • Կիսվել: