չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Ռուսաստանը Ղրիմի երկնքում ոչնչացրել է 18, իսկ Սև ծովի վրա՝ 3 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանը Ղրիմի երկնքում ոչնչացրել է 18, իսկ Սև ծովի վրա՝ 3 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Այսօր առավոտյան Ուկրաինայի զինված ուժերի հատուկ նշանակության գործողությունների ուժերը հարվածել են Ղրիմին, հայտնում են տելեգրամ ալիքները:

Նշվում է, որ հարվածի հետևանքով ոչնչացվել է ռուսական Պանցիր С-1 զենիթահրթիռային և թնդանոթային համակարգը, լուրջ վնաս է հասցվել նաև С-400 Տրիումֆ զենիթահրթիռային համակարգին։

Հարվածը, ըստ ռուսական կողմի, տեղի է ունեցել Սոֆիևկա գյուղի մոտակայքում՝ Սիմֆերոպոլի և Գվարդեյսկոյե գյուղի միջև, որտեղ գիշերն ուժեղ պայթյուններ են լսվել:

Ռուսական կողմը նաև ենթադրել է, որ Սևաստոպոլի ուղղությամբ անօդաչու սարքերն արձակվել են Օդեսայի մարզից, քանի որ Օդեսայից մինչև Ղրիմ հեռավորությունը շատ փոքր է։

Իր հերթին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ փետրվարի 25-ին ՌԴ ՀՕՊ-ը Ղրիմի երկնքում ոչնչացրել է 18, իսկ Սև ծովի վրա՝ երեք անօդաչու թռչող սարք:

  • Կիսվել: