շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են տարածել տեղեկություններ փոխադարձ հարվածների մասին

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են տարածել տեղեկություններ փոխադարձ հարվածների մասին

Այս գիշեր Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ 22 «Շահեդ» տեսակի հարվածային անօդաչու թռչող սարք է արձակել, որոնցից 17-ը խոցվել են: Այս մասին հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը, տեղեկացնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ անօդաչու թռչող սարքեր են խոցվել Կիևի, Պոլտավայի, Խմելնիցկու, Չերկասի, Կիրովոգրադի, Դնեպրոպետրովսկի, Վիննիցայի, Զապորոժիեի և Ռիվնեի շրջաններում։

Հաղորդվում է նաև, որ ՌԴ ԶՈւ-ն Խարկովի շրջանին հարվածել է հինգ С-300/С-400 զենիթային կառավարվող հրթիռներով, իսկ Սումիի շրջանին՝ X-59 կառավարվող երկու ավիացիոն հրթիռներով։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ ուկրաինական ուժերն արդեն տևական ժամանակ է՝ շարունակում են հարվածել ռուսական տարածքներին, վերջին մեկ օրում երեք տասնյակից ավելի անօդաչուներ են ոչնչացվել։ Գերատեսչության տվյալով՝ ԱԹՍ-ներ են խոցվել, մասնավորապես՝ Մոսկվայի, Բելգորոդի, Կալուգայի, Օրյոլի, Ռոստովի, Յարոսլավլի, Կուրսկի շրջաններում։ Խաղաղ բնակիչներ են զոհվել և վիրավորվել, տուժել են բնակելի օբյեկտներ։

Անօդաչուների մեծ մասը խոցվել է Կրասնոդարի երկրամասում, նշվում է զեկույցում։ Սլավյանսկում նավթավերամշակման գործարանի վրա դրոնի ընկնելուց հետո հրդեհ է բռնկվել, մեկ մարդ զոհվել է:

  • Կիսվել: