երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ռուսաստանը և Ադրբեջանը համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզ են ստորագրել

Ռուսաստանը և Ադրբեջանը համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզ են ստորագրել

Բաքվում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ստորագրել են «2024-2026 թվականների ադրբեջանա-ռուսական համագործակցության առանցքային ոլորտների զարգացման ճանապարհային քարտեզը», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ճանապարհային քարտեզը նախատեսում է կոնկրետ քայլեր՝ զարգացնելու համագործակցությունը առևտրի, տնտեսական և ներդրումային, տրանսպորտի, արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի, զբոսաշրջության, հումանիտար և սոցիալական ոլորտներում, ինչպես նաև պարենային անվտանգության, նորարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: