երկուշաբթի, փետրվար 10
10 / 2 / 2025
Ռուսաստանը երեք ամսում արտադրում է ավելի շատ զենք, քան ՆԱՏՕ-ն մեկ տարում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Ռուսաստանը երեք ամսում արտադրում է ավելի շատ զենք, քան ՆԱՏՕ-ն մեկ տարում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Ռուսաստանի պաշտպանական ծախսերն ավելի ռացիոնալ են ու արդարացված, քան ՆԱՏՕ-ի երկրներինը։ Այս մասին հունվարի 13-ին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն՝ ելույթ ունենալով Բրյուսելում Եվրախորհրդարանում։

Նա նշել է, որ Ռուսաստանը  երեք ամսում արտադրում է ավելի շատ զենք, քան ՆԱՏՕ-ի բոլոր անդամները միասին մեկ տարում։

«Չմոռանանք համեմատել ռուսական թվերը։ Ռուոսաստանի տնտեսությունն ընդհանուր վերցրած ավելին չէ, քան Նիդերլանդներինն ու Բելգիայինը միասին։ Բայց նրանք երեք ամսում արտադրում են այն, ինչ արտադրում է ամբողջ ՆԱՏՕ-ն մեկ տարվա ընթացքում։ Նրանք չունեն մեր բարձր աշխատավարձերը, չունեն մեր բյուրոկրատիան, նրանք կարող են ավելի մեծ արագությամբ շարժվել, և ըստ էության ստեղծել են պատերազմական տնտեսություն», - ասել է գլխավոր քարտուղար։

Մարկ Ռյութեն նա ասել է, եթե ԵՄ-ն ավելի շատ գումար չհատկացնի պաշտպանության համար, ապա եվրոպացիները ռուսերեն կսովորեն։

Գլխավոր քարտուղարի խոսքով, դաշինքի երկրների համար ՀՆԱ-ի 2%-ի չափով ծախսերը բավարար չեն, և նա կոչ է արել պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 8-10%-ի:

Անհրաժեշտ բյուջե ձևավորելու համար, նրա խոսքով,  պետք է կրճատել սոցիալական ծախսերը, օրինակ՝ կենսաթոշակները, առողջապահության, քաղաքացիների սոցիալական նպաստները։
«Այս գումարի մի մասը մեզ անհրաժեշտ է մեր պաշտպանությունն ավելի ուժեղ դարձնելու համար»,-ասել է նա։

  • Կիսվել: