հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ռուսաստանը երբեք չի մերժում բանակցությունների առաջարկները․ Լավրով

Ռուսաստանը երբեք չի մերժում բանակցությունների առաջարկները․ Լավրով

Ռուսաստանը երբեք չի մերժում բանակցությունների առաջարկները։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ-ն։

«Մենք երբեք չենք մերժել շփումների ոչ մի ողջամիտ առաջարկ։ Ոչ ոք ողջամիտ նախաձեռնություններ չի առաջարկում»,-ասել է նա։   

Լավրովը նաեւ նշել է, որ արեւմտյան երկրները կարողացան ապահովել հակառուսական բանաձեւի ընդունումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից միայն դիվանագիտական ​​տեռորի միջոցով։

«Դիվանագիտական ​​տեռորի մեթոդները կիրառվել են Արեւմուտքի կողմից՝ անամոթաբար, սպառնալով զարգացող երկրներին ամենատարբեր պատիժներով։ Միայն նման անթաքույց շանտաժով ու սպառնալիքներով է հաջողվել ապահովել արդյունքը»,-հավելել է նա։  

  • Կիսվել: