շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Ռուսաստանը դեմ չէ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը. Պուտին

Ռուսաստանը դեմ չէ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը. Պուտին

Ռուսաստանը դեմ չէ Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է Կոմերսանտը։

Նշվում է, որ Պուտինը, մասնավորապես, ասել է. ՛՛Ռուսաստանը ոչինչ չունի Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության դեմ, քանի որ այն ռազմական դաշինք չէ։ Սակայն անդամակցությունից հետո Ուկրաինան կդառնա ԵՄ-ի կիսագաղութ՛՛։

ՌԴ նախագահը կարծիք է հայտնել, որ ԵՄ-ին անդամակցելուց հետո Ուկրաինայի տնտեսությանն ավելի շատ սուբսիդիաներ կպահանջվեն։ ՛՛Սակայն, ըստ իս, ներքին շուկան չպաշտպանելու դեպքում Ուկրաինան վերջնականապես կվերածվի կիսագաղութի՛՛,-ասել է Պուտինը։

  • Կիսվել: