չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ռուսաստանը դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահող երկիր՝ չնայած այդ քայլն արգելափակելու Ուկրաինայի կոչերին

Ռուսաստանը դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահող երկիր՝ չնայած այդ քայլն արգելափակելու Ուկրաինայի կոչերին

Ռուսաստանը ստանձնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը՝ չնայած Ուկրաինան խորհրդի անդամներին կոչ է արել արգելափակել այդ քայլը:

Խորհրդի 15 անդամներից յուրաքանչյուրը մեկ ամիս նախագահում է ռոտացիայի սկզբունքով:
Ռուսաստանը վերջին անգամ նախագահել է 2022 թվականի փետրվարին, երբ զորքեր է մտցրել Ուկրաինա։
Չնայած Ուկրաինայի բողոքներին՝ ԱՄՆ-ն հայտարարել է, որ չի կարող խոչընդոտել Ռուսաստանին՝ խորհրդի մշտական անդամին, զբաղեցնել նախագահի պաշտոնը:
 
Խորհրդի մյուս մշտական անդամներն են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Չինաստանը:
 
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Ռուսաստանի նախագահությունն անվանել է «ապրիլմեկյան կատակի օրվա համար ամենավատ կատակը»։
 
Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ այդ քայլը «միջազգային իրավունքի հերթական բռնաբարությունն է»։ «Կազմակերպությունը, որը վարում է ագրեսիվ պատերազմ, խախտում է հումանիտար եւ քրեական իրավունքի նորմերը, ոչնչացնում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, անտեսում է միջուկային անվտանգությունը, չի կարող ղեկավարել աշխարհի անվտանգության առանցքային մարմինը»,-ասել է նա։
 
Նախագահ Վլադիմիր Զելենսկին անցյալ տարի Անվտանգության խորհրդին կոչ է արել բարեփոխել կամ «ամբողջությամբ լուծարել»՝ մեղադրելով նրան Ռուսաստանի ներխուժումը կանխելու համար բավարար միջոցներ չձեռնարկելու մեջ:
 
Նա նաեւ կոչ է արել Ռուսաստանին զրկել Անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից։
 
Սակայն ԱՄՆ-ն հայտարարել է, որ իրենց ձեռքերը կապված են, քանի որ ՄԱԿ-ի կանոնադրությունը թույլ չի տալիս բացառել մշտական անդամին:    
 
Անվտանգության խորհրդում մշտական հիմունքներով ներկայացված է հինգ պետություն։ Դրանք արտացոլում են հետպատերազմյան իշխանության կառուցվածքը, որը գոյություն ուներ խորհրդի ստեղծման պահին։
 
Այս խմբի անդամներն աշխատում են խորհրդի մշտական անդամ չհանդիսացող 10 երկրների հետ։
 
Ռուսաստանի ներկայությունը որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ նշանակում է, որ նա կարող է վետո դնել բանաձեւերի վրա։
 
Անվտանգության խորհրդի բանաձեւի ընդունման համար անհրաժեշտ է 9 կողմ ձայն, ընդ որում հինգ մշտական անդամներից ոչ մեկը չպետք է դեմ քվեարկի:

  • Կիսվել: