ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուսաստանը դադարեցրել է Չինաստանի հետ մարդատար երկաթուղային հաղորդակցությունը

Ռուսաստանը դադարեցրել է Չինաստանի հետ մարդատար երկաթուղային հաղորդակցությունը

Ռուսաստանը կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով փետրվարի 3-ից լիովին դադարեցրել է մարդատար երկաթուղային հաղորդակցությունը Չինաստանի հետ: Գիշերը Անդրբայկալի իշխանությունները հայտնել են, որ Պեկին-Մոսկվա գնացքը դատարկ է վերադարձել տարածաշրջան: Չինացի սահմանապահները բոլոր ուղեւորներին դուրս են բերել Պեկին-Մոսկվա գնացքից, որպեսզի նվազեցնեն նոր կորոնավիրուսի տարածման վտանգը։

«Գնացքում եղել է 136 ուղեւոր: Չինական կողմը ընդառաջել է Անդրբայկալի իշխանություններին եւ իջեցրել է ուղեւորներին: Նրանք բոլորն էլ Չինաստանի քաղաքացիներ են»,- ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ անդրբայկալյան տարածաշրջանի իշխանության մարմինների մի աղբյուր:

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Ռուսաստանը փետրվարի 1-ից դադարեցրել Է ավիահաղորդակցությունը Չինաստանի հետ: ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ փակվել են գրեթե բոլոր օդային երթուղիները։

  • Կիսվել: