երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ռուսաստանը չի կարող լինել ինչ-որ մեկի վասալը. Պեսկով

Ռուսաստանը չի կարող լինել ինչ-որ մեկի վասալը. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման եթերումասել է, որ Ռուսաստանը կարող է ինչ-որ բան չհաջողել, սակայն որեւէ մեկի վասալը չի լինի:

«Դա անհնարին է։ Եվ սա ընդամենը երաշխիք է, որ մենք, կպաշտպանենք մեր շահերը»,- ընդգծել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Արեւմուտքը դեռ «կառավարում» է մյուս երկրներին, սակայն առաջիկա տասնամյակում կկորցնի իր ուժն ու հզորությունը։

«Ամերիկան, որը ղեկավարում է Եվրամիությունը, կառավարում է Ճապոնիան, Ավստրալիան եւ այլ պետություններ, ու նրանց հետ միասին նրանք կազմում են աշխարհի ՀՆԱ-ի գրեթե կեսը, ինչը շատ մեծ թիվ է, սկսել է կորցնել այս իշխանությունը», - ասել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովը կարծում է, որ այս պահին տեղի է ունենում իշխանության վերաբաշխում, կյանքի իմաստների վերաբաշխում, միաբեւեռությունից հեռացում եւ համակեցության այլ եղանակի անցում։

  • Կիսվել: