ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուսաստանը բարձրացրել է ցորենի արտահանման մակարդակը

Ռուսաստանը բարձրացրել է ցորենի արտահանման մակարդակը

Ռուսաստանը, չնայած ԵՄ-ի պատժամիջոցների ճնշմանը, բարձրացրել է ցորենի արտահանման մակարդակը՝ այն հասցնելով 2020-ին եղած մակարդակին, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Եվրամիության աղբյուրներին, տեղեկացնում է gazeta.ru-ն:

Նշվում է, որ նման ցուցանիշներին վերադարձը հնարավոր է դարձել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ բարյացակամ վերաբերմունք ունեցող երկրներից վերաարտահանումների շնորհիվ։ Խոսքն ԱՊՀ երկրների և Չինաստանի մասին է:

Ըստ Logistic OS վերլուծական հարթակի՝ Ռուսաստանը մեծացրել է ցորենի մատակարարումները։ Դրանք գրեթե կրկնապատկվել են 2023 թվականի հունվարին և փետրվարին նախորդ տարվա համեմատ, առաքիչներն էլ հաղթահարել են հակառուսական պատժամիջոցների հետևանքով առաջացած ֆինանսավորման և ապահովագրության որոշ խնդիրներ:

 

  • Կիսվել: