ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ռուսաստանը անցած տարվա դեկտեմբերից հետո առաջին անգամ վերսկսել է Վրաստանից խաղողի ներմուծումը

Ռուսաստանը անցած տարվա դեկտեմբերից հետո առաջին անգամ վերսկսել է Վրաստանից խաղողի ներմուծումը

Սեպտեմբերին Ռուսաստանն անցած տարվա դեկտեմբերից հետո վերսկսել է խաղողի ներմուծումը Վրաստանից, նկատել է РИА Новости-ն՝ ուսումնասիրելով երկրի մաքսային տվյալները։

Սեպտեմբերին Ռուսաստանը խաղողի վրա ծախսել է 688 հազար դոլար։ Մատակարարումները գումարային արտահայտությամբ նախորդ տարվա համեմատ աճել են գրեթե 8 տոկոսով։

Ընդհանուր առմամբ, սեպտեմբերին Վրաստանը արտասահմանյան երկրներին խաղող է վաճառել 749,5 հազար դոլարի չափով։ Այսպիսով, Ռուսաստանը դարձել է դրա խոշորագույն ներմուծողը՝ 92 տոկոս բաժնով։

  • Կիսվել: