երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Ռուսաստանը 2 ինքնաթիռ և 50 փրկարար է ուղարկում Իրան

Ռուսաստանը 2 ինքնաթիռ և 50 փրկարար է ուղարկում Իրան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ մեկ ժամից Թավրիզ կուղարկվեն երկու ինքնաթիռ, ուղղաթիռներ (դրանց քանակը ճշտվում է - խմբ.) և 50 փրկարար՝ մասնակցելու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի որոնման աշխատանքներին:

Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի օգնական Իգոր Լևիտինի հայտարարությունը:
 
Հիշեցնենք՝ Իրանի նախագահին և երկրի արտգործնախարարին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի Արևելյան Ատրպատական նահանգում:
 
Ուղղաթիռի վայրէջքի հնարավոր վայրում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ:

  • Կիսվել: