Ռուսաստանում օդանավ է անհետացել. ինչ ուղղությամբ էր թռիչք իրականացնում
Ռուսաստանում, Կամչատկայի երկրամասում Ан-26 օդանավը, որն իրականացնում էր Պետրոպավլովսկ-Կամչատսկից դեպի Պալանա գյուղ թռիչքը, անհետացել է, իսկ ավելի կոնկրետ՝ նշանակված ժամին չի դուրս եկել կապի։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ ռեգիոնալ վարչությունը։ Նախնական տեղեկություններում օդանավում քսաներկու ուղեւոր է եղել, ներառյալ նաեւ մեկ երեխա, ինչպես նաեւ՝ անձնակազմի վեց անդամները։
Պալանայի շրջանում տեսանելիությունը, որտեղ օդանավը անհետացել է, եղել է նորմալ, ամպամածությունը եղել է ոչ նշանակալի։ Օսսորա գյուղից դուրս է եկել փրկարարական որոնողական խումբ։ Նրան կարող է միանալ նաեւ ուղղաթիռ։ Դեպքի վայր կարող են մեկնել նաեւ բժիշկների խումբը։ Հարուցվել է արեական գործ՝ օդանավի շահագործման անվտանգության կանոնների խախտման առնչությամբ։