ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024

Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 8952 նոր դեպք

Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է 8952-ով, 181 մարդ մահացել է, 8212-ը դուրս է գրվել հիվանդանոցներից, հայտնել են վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ վարակվածներից 3747-ը (41,9 տոկոս) կլինիկական դրսևորումներ չունեն։ Նոր դեպքեր են գրանցվել 83 մարզում։ Կորոնավիրուսով վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են Մոսկվայում՝ 2367 հոգի։ Մերձմոսկվայում հայտնաբերել են 735 վարակակիր, Սանկտ Պետերբուրգում՝ 365, Նիժնի Նովգորոդի մարզում՝ 289, Սվերդլովսկի մարզում՝ 261, Խանտի Մանսիյսկի ինքնավար մարզում՝ 167:

Համաճարակի սկզբից վարակվածների ընդհանուր թիվը հասել է 396 575-ի, մահացել է 4555 պացիենտ, բուժվել՝ 167 469 հոգի։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկիրն արդեն անցել է կորոնավիրուսի գագաթնակետը։ Շատ շրջաններում սկսում են աստիճանաբար հանել համաճարակի պատճառով մտցված սահմանափակումները։

Մոսկվայում ինքնամեկուսացման և անցագրերի ռեժիմը երկարաձգել են մինչև հունիսի 14-ը

  • Կիսվել: