Օգոստոսի 29-ին «Ֆեստիվառը» կհասնի Գեղարքունիքի մարզ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը համայնքներում ձևավորում է մշակութային և ժամանցային ակտիվ միջավայր՝ մարդկանց միավորելով մեկ ընդհանուր տոնի շուրջ։ Այդ մասին ասված է ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության մեջ:

Գորիսում ավարտին մոտեցավ «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի երկրորդ օրը։ Առավոտից քաղաքում տիրում էր տոնական տրամադրություն:
Փառատոնի շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեցան համտեսելու տեղական արտադրանքը, այցելելու թաքնված ու հայտնի անկյունները և վայելելու համերգային ծրագիրը։

Առջևում վերջին կանգառն է՝ Ճամբարակը։
Օգոստոսի 29-ին «Ֆեստիվառը» կհասնի Գեղարքունիքի մարզ



