շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուսաստանում երկու բանտ է փակվում. բանտարկյալները մասնակցելու են Ուկրաինայում պատերազմին. DW

Ռուսաստանում երկու բանտ է փակվում. բանտարկյալները մասնակցելու են Ուկրաինայում պատերազմին. DW

Կրասնոյարսկի Երկրամասում երկու բանտ է փակվում «օպտիմալացման և խնայողության նպատակով», այդ մասին նշված է տարածաշրջանում մարդու իրավունքների հանձնակատար Մարկ Դենիսովի զեկույցում, գրում է DW-ն։

Ըստ Դենիսովի՝ բանտերի փակումը տեղին չէ, քանի որ «հասարակության սոցիալական կառուցվածքը չի փոխվել, և բանտարկյալները վերադառնալու են իրենց նախկին զբաղմունքին»։

2024 թվականի հունվարին Հանցագործությունների զոհերի աջակցության հիմնադրամը հրապարակել է զեկույց, որում նշվում էր, որ որոշ ներում շնորհված հատկապես վտանգավոր հանցագործներ, վերադառնալով Ուկրաինայից, կրկին լուրջ հանցագործություններ են կատարում, ինչը հանգեցնում է հասարակությունում լարվածության աճին։

Մարտի 19-ին ՌԴ Պետդուման երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագծեր, որոնք քրեական պատասխանատվությունից ազատում են այն անձանց, որոնք պայմանագիր են կնքել ՌԴ պաշտպանության նախարարության հետ՝ մասնակցելու Ուկրաինայում ռազմական գործողություններին։

ՊՆ-ի հետ պայմանագիր կնքելու դեպքում կասկածյալների քրեական գործերը կկասեցվեն, իսկ իրական ժամկետով դատապարտյալների համար դրանք կփոխարինվեն պայմանականով: Օրենքը վերաբերելու է թեթև կամ միջին ծանրության հանցագործություն կատարածներին, որոնց գործերը հետաքննվում են կամ դատարանում են, ինչպես նաև նրանց, ովքեր արդեն դատապարտված են։

  • Կիսվել: