երկուշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2026
Ռուսաստանն ու Վիետնամը հայտարարություն են ընդունել՝ հաստատակամ են բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորմանը նպաստելու գործում

Ռուսաստանն ու Վիետնամը հայտարարություն են ընդունել՝ հաստատակամ են բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորմանը նպաստելու գործում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Վիետնամ կատարած պետական ​​այցի  արդյունքներով երկու երկրները համատեղ հայտարարություն են տարածել, որում նշված է, որ Ռուսաստանը և Վիետնամը նպաստելու են արդար և կայուն բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորմանը։

«Ռուսաստանը և Վիետնամը հաստատում են իրենց պատրաստակամությունը՝ խթանելու առավել արդար և կայուն բազմաբևեռ աշխարհակարգ ստեղծելու օբյեկտիվ գործընթացը՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա։

Կողմերը փաստում են համաշխարհային քաղաքական և տնտեսական լանդշաֆտի դինամիկ փոփոխությունները, գլոբալ հարավի պետությունների դիրքերի և իրական հնարավորությունների ամրապնդումը, ողջունում են միջազգային գործընթացների կառավարման գործում նրանց դերի բարձրացումը»,- նշված է հայտարարությունում։

Հայտարարության համաձայն՝ Մոսկվան և Հանոյը ելակետային են համարում հանգամանքը, որ բոլոր պետություններն իրավունք ունեն իրենց ազգային շահերին համապատասխան և ժողովրդի կամքից ելնելով ընտրել զարգացման սեփական մոդելը, քաղաքական, տնտեսական և սոցիալական համակարգը։

  • Կիսվել: