Ռուսաստանն ու Ուկրաինան զինծառայողների աճյուններ են փոխանակել
Ռուսաստանն ու Ուկրաինան զինծառայողների աճյուններ են փոխանակել: Ռուսական կողմի տվյալով՝ փոխանակումը տեղի է ունեցել բելառուսա-ուկրաինական սահմանի սահմանային անցակետերից մեկում։ Ռուսաստանը փոխանցել է 252 աճյուն, Ուկրաինան՝ 23։
Փոխանակման փաստը հաստատել է նաև ուկրաինական համակարգող շտաբը։ Այնտեղ հստակեցրել են, որ զոհվածների մարմինների վերադարձին աջակցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։
Նախորդ անգամ Ռուսաստանն ու Ուկրաինան զինծառայողների մարմիններ էին փոխանակել ավելի քան մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 13-ին։ Այն ժամանակ ռուսական կողմին է փոխանցվել 24 մարմին, ուկրաինականին՝ 261։ Օգոստոսի 19-ին էլ, տեղի է ունեցել գերիների փոխանակման նոր փուլ. կողմերը միմյանց վերադարձրել են 103-ական զինվորական։



