երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական ուժերը կրկին փորձել են հարվածներ հացնել Ռուսաստանի տարածքին:
 
Գերատեսչության տվյալով՝ թիրախում են հայտնվել Բելգորոդի, Վորոնեժի, Տամբովի շրջանները, Կրասնոդարի երկրամասը, Թաթարստանը: Նշվում է, որ ՀՕՊ համակարգը տասնյակ անօդաչուներ է խոցել: Ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ Կրասնոդարի երկրամասում նավթաբազա է բռնկվել: 
 
Ուկրաինական կողմն էլ հայտնում է, որ Ռուսաստանի զինված ուժերը հերթական անգամ հարվածել է Խարկովին: Տուժել են քաղաքացիական օբյեկտներ, խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և տուժածներ: Որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում:

  • Կիսվել: