երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են զենքի համատեղ ստեղծման հնարավորությունը

Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են զենքի համատեղ ստեղծման հնարավորությունը

Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության հարցով դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաեւը Dubai Airshow-2021 միջազգային ավիասրահի շրջանակում հայտարարել է, որ Մոսկվան ու Անկարան քննարկում են զենքի համատեղ ստեղծման գործընթացն ու Թուրքիային ռուսական ռազմամթերք մատակարարման հարցերը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Թուրքիայի Հանրապետության հետ ռազմատեխնիկական համագործակությունը կայուն զարգացում ունի»,-ընդգծել է Շուգաեւը:

Նա նշել է Ս-400 զենիթահրթիռային համալիրների նոր խմբաքանակի մատակարարման մասին պայմանագիրը ստորագրելու ժամկետները. Շուգաեւի կարծիքով՝ դա տեղի կունենա մինչեւ տարեվերջ:

  • Կիսվել: