հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Ռուսաստանն ու Կուբան վերահաստատել են ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու հանձնառությունը

Ռուսաստանն ու Կուբան վերահաստատել են ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու հանձնառությունը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Կուբայի Հանրապետության նախագահի հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյայի հետ։

Այս մասին նշված է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում ԱԳ նախարարները վերահաստատել են իրենց հանձնառությունը շարունակել ամրապնդել դաշնակցային ռազմավարական գործընկերությունը։

«Նախարարները մտքեր են փոխանակել արդիական գլոբալ և տարածաշրջանային հարցերի շուրջ։ Ռուսական կողմը խստորեն դատապարտել է Հավանայի դեմ Վաշինգտոնի կողմից ձեռնարկված անօրինական սահմանափակող միջոցառումները և Կուբայի կառավարության ու նրա քաղաքացիների վրա տնտեսական ու ռազմական ճնշումը։ Կուբայի դեմ սահմանափակող էներգետիկ միջոցների կիրառումը նշվել է որպես անընդունելի»,-ասված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ կողմերը վերահաստատել են իրենց անսասան աջակցությունը Հավանային՝ ԱՄՆ առևտրային, տնտեսական և ֆինանսական էմբարգոյի անհապաղ դադարեցման և ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից ահաբեկչությանը հովանավորող պետությունների ցանկից Կուբային հանելու պահանջի հարցում։

 

  • Կիսվել: