հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ռուսաստանն ու Բելառուսը միութենական մեդիահոլդինգ կստեղծեն

Ռուսաստանն ու Բելառուսը միութենական մեդիահոլդինգ կստեղծեն

Ռուսաստանը և Բելառուսը 1 միլիարդ ռուբլի կհատկացնեն ընդհանուր մեդիա հոլդինգ ստեղծելու համար. «Իզվեստիային» ասել է ՌԴ-Բելառուս Միության պետքարտուղար Դմիտրի Մեզենցևը։

Հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման համար հատկացվել է 448 մլն ռուբլի, «Союзное вече» և «Союз. Беларусь – Россия» թերթերի համար՝ 472 մլն, իսկ «Союзное государство» ամսագրի համար՝ 67 մլն ռուբլի։ Մեդիա հոլդինգի թիմը դեռ ձևավորված չէ, սակայն դրա աշխատանքը կսկսվի 2025 թվականին. հավելել է Մեզենցևը։

  • Կիսվել: