չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ռուսաստանն Իրանին ավելի հզոր անօդաչուների պատվեր է տվել. աղբյուր

Ռուսաստանն Իրանին ավելի հզոր անօդաչուների պատվեր է տվել. աղբյուր

Ռուսաստանը Իրանին նոր «Արաշ-2» անօդաչու թռչող սարքեր է պատվիրել ։ Այս մասին  հայտարարել է Ռազմաքաղաքական լրագրության կենտրոնի փորձագետ Բորիս Ռոժինը Telegram-ի իր ալիքում՝ հղում անելով իրանական աղբյուրներին։

Ռոժինի խոսքով՝ այդ անօդաչուների մարտագլխիկը շատ ավելի մեծ է, քան իրանական «Գերան  2» անօդաչուինը, որն օգտագործում է ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ։

Ռոժինը նշել է, որ Իրանը շատ անօդաչու սարքեր ունի՝ հետախուզական, հարվածային, կամիկաձե։ Նրանցից շատերը փորձարկված են մարտական պայմաններում:

  • Կիսվել: