շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռուսաստանն ինքնուրույն կգտնի նրանց, ովքեր գնդակահարել են ռուս ռազմագերիներին․ Պեսկով

Ռուսաստանն ինքնուրույն կգտնի նրանց, ովքեր գնդակահարել են ռուս ռազմագերիներին․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Ռուսաստանն ինքնուրույն կզբաղվի ռուս ռազմագերիներին գնդակահարած անձանց հայտնաբերելու գործով․ նրանք պետք է գտնվեն և պատժվեն, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Ավելի վաղ ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուկրաինայի ԶՈՒ ներկայացուցիչների կողմից ռուս ռազմագերիների զանգվածային գնդակահարության փաստով։ Տեսանյութ էր հրապարակվել, որում ենթադրաբար երևում է, թե ինչպես են ուկրաինացի զինծառայողները գնդակահարում Լուգանսկի տարածքում իրենց կողմից գերեվարված 11 անզեն ռուս զինծառայողների։«Անկասկած, Ռուսաստանն ինքնուրույն է զբաղվելու այդ հանցագործության հեղինակներին հայտնաբերելու գործով։ Նրանք պետք է գտնվեն և պատժվեն։

Ռուսաստանը միջազգային մեխանիզմների շրջանակում կանի հնարավոր ամեն ինչ՝ ուշադրություն հրավիրելու այս հանցագործության վրա և պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր այդ հանցագործությանն առնչություն կարող էին ունենալ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Դմիտրի Պեսկովը միևնույն ժամանակ կասկածի տակ է դրել նշված հանցագործությունը կատարածների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու արդյունավետությունը․ «Դա կարող է իմաստ ունենալ միայն այն դեպքում, եթե տեսանելի լինեն արդյունավետության կամ արդյունավետության հույսի նշաններ։ Եթե ոչ, ապա միջազգային հետախուզում հայտարարելը ոչ մի իմաստ չի ունենա»։

  • Կիսվել: