ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռուսաստանն այսօր անցնում է իր պատմության ճակատագրական փուլով. որոշվում է աշխարհակարգի ապագան. Լավրով

Ռուսաստանն այսօր անցնում է իր պատմության ճակատագրական փուլով. որոշվում է աշխարհակարգի ապագան. Լավրով

Ռուսաստանն այսօր անցնում է իր պատմության ճակատագրական փուլով, որոշվում է աշխարհակարգի ապագան, այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մեր արտաքին քաղաքականության հիմնական նպատակները եղել և մնում են երկրի ազգային անվտանգության ապահովումը, նրա ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ներքին կայուն զարգացման համար բարենպաստ արտաքին պայմանների ձևավորումը և համաշխարհային ասպարեզում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը», - ասել է նախարարը:

«Այսօր մեր երկիրն անցնում է իր պատմության ճակատագրական փուլով: Չափազանցություն չի լինի ասել, որ որոշվում է աշխարհակարգի ապագան: Մենք կշարունակենք համառորեն և ստեղծագործորեն աշխատել համաշխարհային ասպարեզում», - ընդգծել է Լավրովը:

  • Կիսվել: