կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ռուսաստանն արդեն կորցրել է 14200 զինվոր. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ

Ռուսաստանն արդեն կորցրել է 14200 զինվոր. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հրապարակել է հակառակորդի կորուստների թարմացված տվյալներ։ Ռուսաստանն արդեն կորցրել է 14200 զինվոր, 450 տանկ, 1448 զրահամեքենա, 93 ինքնաթիռ և 112 ուղղաթիռ, հայտնում է ուկրաինական «Лига» կայքը։

Փետրվարի 24-ից մարտի 18-ը ռուսական կողմի ընդհանուր մարտական կորուստները կազմել են մոտավորապես.

անձնակազմ՝ մոտ 14200 մարդ
տանկեր՝ 450 միավոր
զրահապատ մարտական մեքենաներ՝ 1448 միավոր
հրետանային համակարգեր՝ 205 միավոր
համազարկային կրակի ռեակտիվ համակարգ՝ 72 միավոր
ՀՕՊ համակարգեր՝ 43 միավոր
ինքնաթիռ՝ 93 միավոր
ուղղաթիռ՝ 112 միավոր
ավտոմոբիլային տեխնիկա՝ 879 միավոր
նավեր/նավակներ՝ 3 միավոր
վառելիքի և քսանյութերի պահեստներ՝ 60
օպերատիվ-մարտավարական մակարդակի անօդաչու թռչող սարք՝ 12
հատուկ սարքավորումներ՝ 11
 
Տվյալները դեռևս ճշտվում են։ Հաշվարկը բարդանում է ռազմական գործողությունների բարձր ինտենսիվության պատճառով։

  • Կիսվել: