չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Ռուսաստանն ԱՄՆ-ին ազդանշաններ է ուղարկում իսկապես պայմանավորվելու անհրաժեշտության մասին. Ռյաբկով

Ռուսաստանն ԱՄՆ-ին ազդանշաններ է ուղարկում իսկապես պայմանավորվելու անհրաժեշտության մասին. Ռյաբկով

Միջուկային հակամարտության ռիսկը չի վերացվել, Ռուսաստանն ԱՄՆ-ին ազդանշաններ է ուղարկում իսկապես պայմանավորվելու անհրաժեշտության մասին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք գործում ենք նախագահի ցուցումներին համապատասխան, որը, ինչպես հայտնի է, ԱԳ նախարարությանը հանձնարարել է վերլուծել իրադրությունը և հանձնարարականներ տալ հնարավոր հետագա քայլերի վերաբերյալ. դրանք կատարվում են»:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ հայտնել էր, որ ՌԴ նախագահը հանձնարարել է վերլուծել հնարավոր միջուկային փորձարկման հետ կապված իրադրությունը։

  • Կիսվել: