հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ռուսաստանն ակտիվացնում է ապատեղեկատվական արշավները Հայաստանում ընտրություններից առաջ․ Կալլաս

Ռուսաստանն ակտիվացնում է ապատեղեկատվական արշավները Հայաստանում ընտրություններից առաջ․ Կալլաս

Ռուսաստանը և նրա միջնորդները ակտիվացնում են ապատեղեկատվական արշավները, այդ թվում՝ նաև Հայաստանում հաջորդ տարվա ընտրություններից առաջ։ Մոլդովան այս տարվա հիմնական թիրախն էր, բայց նաև լավագույն ապացույցը, որ նման մարտահրավերը կարելի է հաղթահարել։

Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի հետ արտահերթ հանդիպման և կարծիքների փոխանակման ժամանակ հայտարարել է ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։

Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին՝ Կալլասը նշել է․

«Այս պատերազմը տեղի է ունենում եվրոպական հողի վրա։ Հետևաբար, պատերազմի ավարտը կարևոր է եվրոպացիների համար»։

  • Կիսվել: