ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով 13 տոննա դեղորայք կփոխանցի Իրանին

Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով 13 տոննա դեղորայք կփոխանցի Իրանին

ՌԴ ԱԻՆ հատուկ օդանավը Ադրբեջան կհասցնի Իրանի համար նախատեսված դեղորայքը, TASS-ին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից։

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցումով և Ռուսաստանի ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարությամբ՝ գերատեսչության ավիացիան կազմակերպել է դեղամիջոցների տեղափոխումը Ադրբեջանի Հանրապետություն՝ հետագայում Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչներին փոխանցելու համար», - հայտնել են ԱԻՆ-ից։

Որպես մարդասիրական օգնություն կհասցվի ընդհանուր առմամբ 13 տոննա դեղորայք։

 

  • Կիսվել: