կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Ռուսաստանին ձեռնտու չեն Ուկրաինայի վերաբերյալ. Լավրով Թրամփի թիմի առաջարկները

Ռուսաստանին ձեռնտու չեն Ուկրաինայի վերաբերյալ. Լավրով Թրամփի թիմի առաջարկները

Ռուսաստանին ձեռնտու չեն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմի առաջարկները՝ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին 20 տարով հետաձգելու և այնտեղ ԵՄ և բրիտանական խաղաղապահներ տեղակայելու մասին, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Դատելով բազմաթիվ արտահոսքերից և դեկտեմբերի 12-ին Դոնալդ Թրամփի «Time» ամսագրին տված հարցազրույցից՝ խոսքը վերաբերում է շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների «սառեցման» և Ռուսաստանի հետ առճակատման հետագա պատասխանատվությունը եվրոպացիներին փոխանցելու մասին։ Մեզ, իհարկե, ձեռնտու չեն նորընտիր նախագահի թիմի ներկայացուցիչների անունից Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին 20 տարով հետաձգելու, ինչպես նաև «բրիտանական և եվրոպական ուժերի» խաղաղապահ կոնտինգենտ Ուկրաինա մտցնելու առաջարկները», - ասել է ռուսաստանցի նախարարը։

Միաժամանակ Լավրովը նշել է, որ Մոսկվան ուկրաինական կարգավորման վերաբերյալ պաշտոնական ազդանշաններ չի ստացել ԱՄՆ-ից։

«Մինչև հունվարի 20-ը՝ երդմնակալության օրը, Դոնալդ Թրամփն ունի «ընտրված նախագահի» կարգավիճակ, և բոլոր ուղղություններով ողջ քաղաքականությունը որոշում է ներկայիս նախագահ Ջոզեֆ Բայդենը և նրա վարչակազմը։ Եվ առայժմ միայն վերջինս է իրավասու ԱՄՆ-ի անունից շփումների մեջ մտնել Ռուսաստանի հետ։ Ժամանակ առ ժամանակ, ինչպես մենք պարբերաբար տեղեկացնում ենք, դա տեղի է ունենում, բայց նման շփումներում Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների մասին խոսք չկա»,- պարզաբանել է ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը։

  • Կիսվել: