Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
The Telegraph պարբերականի հաղորդմամբ՝ Ռուսաստանից գործող հակերները կոտրել են բրիտանական պետական հաստատությունների և ենթակառուցվածքների աշխատակիցների անձնական հաշիվները։
Գողացված տեղեկատվությունը ներկայումս վաճառվում է համացանցի փակ հատվածում («Դարքնետ»)։ Հարձակման թիրախում են հայտնվել դիվանագիտական ներկայացուցչությունների ՏՏ մասնագետներ և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ։
Կիբերհարձակումը վնասել է ավելի քան 80 000 անվտանգության համակարգեր (ֆայրվոլներ), ինչը վտանգում է Առողջապահության ազգային ծառայության և էներգետիկ ընկերությունների գործունեությունը։
Փորձագետները նախազգուշացնում են հնարավոր լուրջ հետևանքների մասին, իսկ իրավապահները հետաքննում են դեպքը։
Ռուսաստանի պետական կառույցների անմիջական մասնակցությունը հարձակմանը դեռևս ապացուցված չէ, սակայն Բրիտանիայի հետախուզական ծառայություններն արձանագրում են ռուսական կողմի աճող հովանավորությունը նմանատիպ հակերային խմբերի նկատմամբ։



