երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Ռուսաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի վարչապետին

Ռուսաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի վարչապետին

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել են ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության հարցեր։

Նշվել է առևտրաշրջանառության դրական աճի միտումը։ Քննարկվել է տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումը։

Զրույցի ընթացքում ռուսական կողմը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը՝ Իրանից Ռուսաստանի քաղաքացիների արագ տարհանման գործում ցուցաբերած օգնության համար։

Կառավարությունների ղեկավարները ընդգծել են Ռուսաստանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակության Բաքու այցի կարևորությունը և ողջունել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը Ադրբեջանում անցկացնելու պայմանավորվածությունը։

  • Կիսվել: