չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մտադիր ենք ավելացնել երթևեկության ծավալները «Հյուսիս-Հարավ» միջանցքով. Միշուստինը՝ Ալիևին

Մտադիր ենք ավելացնել երթևեկության ծավալները «Հյուսիս-Հարավ» միջանցքով. Միշուստինը՝ Ալիևին

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Ադրբեջանում է: Նոյեմբերի 18-ին Բաքվում նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

Կողմերը քննարկել են, մասնավորապես, տնտեսական ոլորտի վերաբերյալ հարցեր: Սկզբում տեղի է ունեցել Միշուստին-Ալիև դեմ առ դեմ հանդիպում, որին հաջորդել է կառավարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ընդլայնված հանդիպումը:

«Այստեղ ուզում եմ առանձին նշել արևմտյան երթուղին՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը։ Մինչև 2030 թվականը մենք մտադիր ենք այս միջանցքով երթևեկության ծավալը հասցնել տարեկան 15 միլիոն տոննայի»,- ընդգծել է ՌԴ վարչապետը։

  • Կիսվել: