շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Ռուսաստանի Տուլա քաղաքի զինվորական հոսպիտալում խոշոր հրդեհ է բռնկվել

Ռուսաստանի Տուլա քաղաքի զինվորական հոսպիտալում խոշոր հրդեհ է բռնկվել

Ռուսաստանի Տուլա քաղաքի զինվորական հոսպիտալում խոշոր հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է Baza տելեգրամյան ալիքը։

Նշվում է, որ շենքը պատկանում է օդադեսանտային ուժերի 39-րդ առանձին բժշկական ջոկատին

Հրդեհը տարածվել է գրեթե ամբողջ շենքով, փլուզվել են գագաթն ու տանիքի մի մասը, տարհանվել է 57 մարդ։

Տուլայի շրջանի նահանգապետ Դմիտրի Միլյաևը հայտնել է, որ հրդեհի վայրում ժամկետային զինծառայողներ են եղել։ Որպես հրդեհի նախնական պատճառ նա նշել է «էլեկտրական լարերի անսարքությունը»։ Միլյաևը նաև հայտնել է, որ զոհեր և վիրավորներ չկան։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: