կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավերը ժամանել են Իրան վարժանքների

Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավերը ժամանել են Իրան վարժանքների

ՌԴ խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերի ջոկատը՝ «Վարյագ» գվարդիական հրթիռակիր հածանավի գլխավորությամբ, ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետության Չաբահար նավահանգիստ՝ մասնակցելու «Անվտանգության ծովային գոտի - 2024» համատեղ ռազմածովային զորավարժություններին։Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

«Ռուսաստանի նավերը կմասնակցեն «Անվտանգության ծովային գոտի - 2024» համատեղ ռազմածովային զորավարժություններին: Դրանց կմասնակցեն նաև Իրանի և Չինաստանի ռազմածովային ուժերի նավեր, կատերներ և ծովային օդուժ։ Որպես դիտորդներ  հանդես կգան Պակիստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Օմանի, Հնդկաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության ռազմածովային ուժերի ներկայացուցիչները», - հայտնել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում։

Գերատեսչությունում մանրամասնել են, որ վարժանքների գործնական մասը տեղի կունենա Արաբական ծովի Օմանի ծոցի ջրատարածքում։ Զորավարժությունների հիմնական նպատակ է հայտարարվել ծովային տնտեսական գործունեության անվտանգության ապահովման մշակումը։

Նախարարությունում հավելել են, որ «Վարյագ» գվարդիական  հրթիռակիր հածանավի հետ միասին զորավարժություններին կմասնակցեն արդիականացված «Մարշալ Շապոշնիկով» խոշոր հակասուզանավային նավը, Չինաստանի ռազմածովային ուժերի երկու մարտանավ և մատակարարման նավ, ինչպես նաև Իրանի ռազմածովային ուժերի տասը նավ, կատերներ, ապահովման նավեր և երեք ուղղաթիռ:

  • Կիսվել: