կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ռուսաստանի պահանջով այսօր Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ կանցկացվի

Ռուսաստանի պահանջով այսօր Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ կանցկացվի

Հինգշաբթի՝ մայիսի 18-ին, Ռուսաստանի Դաշնության պահանջով կհրավիրվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու արևմտյան երկրների կողմից Ուկրաինային զենք մատակարարելու հարցը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան։

«Նեբենզյան (ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյա - խմբ.)՝ պատերազմական հանցագործությունների զենք, պահանջում է այս շաբաթ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ «դատապարտելու» մեր դաշնակիցների և գործընկերների կողմից Ուկրաինայի պաշտպանական ուժերին զենքի մատակարարումը»,- թվիթերյան իր էջում գրել է Կիսլիցան։

  • Կիսվել: