երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ռուսաստանի որոշումը միջազգային իրավունքի եւ նորմերի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի օրինակ է. Բլինքեն

Ռուսաստանի որոշումը միջազգային իրավունքի եւ նորմերի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի օրինակ է. Բլինքեն

ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է այսպես կոչված Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները որպես անկախ պետություններ ճանաչելու որոշումը։

Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի տարածած հայտարարության մեջ:
 
«Երբ Դուման հանդես եկավ նման առաջարկով, մենք ասացինք, որ դա Ռուսաստանի կողմից Մինսկի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններից հրաժարում է եւ  ուղղակիորեն հակասում է Ռուսաստանի հավատարմությանը դիվանագիտությանը եւ բացահայտ հարձակում է Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության վրա»,- ասվում է հայտարարության մեջ։  
 
Բլինքենը նաեւ նշել է, որ աշխարհի երկրները պարտավոր են չճանաչել «ուժի սպառնալիքով կամ ուժի կիրառմամբ ստեղծված նոր «պետությունը»»։
 
«Ռուսաստանի որոշումը Պուտինի կողմից միջազգային իրավունքի եւ նորմերի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի օրինակ է»,- նշել է Բլինքենը։ 
 
«Նախագահ Բայդենը կստորագրի գործադիր հրաման, որն արգելում է ամերիկացի անձանց կողմից նոր ներդրումները, առեւտուրը եւ ֆինանսավորումը Ուկրաինայի, այսպես կոչված, ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի շրջաններում։ Մենք կշարունակենք համակարգել մեր գործողությունները Ուկրաինայի, մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ՝ ի պատասխան Ռուսաստանի այս անհիմն եւ անընդունելի գործողության»,- պարզաբանել է ԱՄՆ պետքարտուղարը:
 
Նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարցում իր դիրքորոշմանը։

  • Կիսվել: